ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ստեղծում է ժամանակ` մնալու գահավիժող երկրի ղեկին

Ստեղծում է ժամանակ` մնալու գահավիժող երկրի ղեկին
23.12.2024 | 15:35

Նիկոլը 1993 թվականից, Բլեյանի հետ հանդիպումից հետո, երբ մենք 2-րդ կուրսում էինք սովորում, արդեն իր ադրբեջանամետ դիրքորոշման մասին բարձր արտահայտվում էր։

Այսօր գրել է, թե 1994 թվականից «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։

ՍՈՒՏ Է ասում։

Գործընթացը լուսաբանել ենք հարյուրավոր լրագրողներով։

Բոլոր փաստերը (դոկումենտացիան կա համացանցում Մինսկի խմբի նախագահների հրապարակումներում և այլ միջազգային փաստաթղթերում) կան հրապարակված։

Այն ինչ գրել է նիկոլը, դա իր և բլեյանական ծրագիրը զարգացնելու հետևանք է։

Պարզ է, որ այս նոր գրառումն էլ իր եղբայր ալիևի պահանջով Մինսկի խումբը լուծարելու մտադրությամբ է արել։ Սա ընդամենը Ադրբեջանին ամբողջովին Հայաստանը հանձնելու ընթացքի ևս մեկ փուլ է։

Ո՞վ, ո՞նց կարդարանա կարևոր չէ, կարևորն այն է, որ դեռ կամ ես ու դեռ բոլոր լրագրողները չեն մեռել, որ ասենք․ նիկոլը ոչ միայն սուտ է ասում, այլ դա փաստերով հերքելի է շատ հեշտ։

Ցավոք, մեր ասելն էլ հայ ազգի համար արդեն ոչինչ է, քանի որ բոլորին ամեն բան արդեն միևնույն է դարձել։

Ով կարողանում է` երկրից թռնում է, ով անճար է դեռ մնում է և հոսանքի տակ ընկած ապրում։

Կարևորը լսեք ամբաղ-զամբաղներին, որոնք միասնաբար բոլորին բոլորի դեմ են հանում և միաժամանակ նիկոլի համար ստեղծում ժամանակ մնալու գահավիժող երկրի ղեկին։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Մեկնաբանություններ